Աղբի հավաքման և տեսակավորման թիմային մրցումներ
Մաքուր Խաղեր
Նպատակներ
Մենք աղբահանությունը վերածում ենք ընտանեկան փառատոնային խաղի և լայն լսարանին ծանոթացնում բնապահպանական խնդիրների հետ։
Լուսավորել՝ խաղալով
Մենք ստեղծում ենք ամբողջ աշխարհի էկոլոգիապես գիտակից մարդկանց ընկերական միավորում և օգնում տարածել հաջողակ փորձը:
Միավորել ամբողջ աշխարհը
Մենք հավաքում ենք մինչև 20 տոննա աղբ, կեսից ավելին ուղարկվում է վերամշակման։ Խաղից հետո Խաղերի մասնակիցները շարունակում են հետևել, որ տարածքները մաքուր մնան, ներգրավում իրենց հարևաններին և ընկերներին։
Օգնել բնությանը
Մեր նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝
Մենք աղբահանությունը վերածում ենք ընտանեկան փառատոնային խաղի և լայն լսարանին ծանոթացնում բնապահպանական խնդիրների հետ։


Լուսավորել՝ խաղալով
Մենք ստեղծում ենք ամբողջ աշխարհի էկոլոգիապես գիտակից մարդկանց ընկերական միավորում և օգնում տարածել հաջողակ փորձը:
Միավորել ամբողջ աշխարհը
Մենք հավաքում ենք մինչև 20 տոննա աղբ, կեսից ավելին ուղարկվում է վերամշակման։ Խաղից հետո Խաղերի մասնակիցները շարունակում են հետևել, որ տարածքները մաքուր մնան, ներգրավում իրենց հարևաններին և ընկերներին։
Օգնել բնությանը
Նախագծի պատմությունը
«Clean Games» ծնվել են 2014 թվականին, երբ Դմիտրի Իոֆֆեն իր ընկերների հետ Վուոկսա լճով արշավի է գնացել: Հանգիստը գրեթե խափանվել էր կղզիներից մեկում գտնվող աղբի կույտերի պատճառով, ինչից հետո թիմը թափոններ հավաքելու որսորդություն-մրցույթ է բացել: 2 ամիս անց «Վազող քաղաքի» և դրա տնօրեն Իգոր Գոլիշևի աջակցությամբ կայացան առաջին Մաքուր Խաղերը։


2014-2015՝ զարգացումը Ռուսաստանի տարածաշրջաններում
Նախագծի խաղային ձևաչափը արդեն իսկ 2 ամիս անց գրավեց ակտիվիստներին Տորժոկից, Կրասնոդարից և Տվերից։ Նախագիծը դարձավ «Բնապահպանական ֆրանշիզա», իսկ տարածաշրջաններում ձևավորվել է կազմակերպիչների համայնքը։ Մեթոդիկան տարածվում է անվճար՝ ոչ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո։
2016-2017՝ տարեկան կրկնակի աճ Ռուսաստանում
Ամեն տարի նոր մասնակից քաղաքների թիվը կրկնապատկվել է: Արագ զարգացումը հնարավոր է դարձել շնորհիվ եզակի ձևաչափի, թիմի ներգրավվածության, պետության աջակցության և դրա կողմից ճանաչման, ինչպես նաև 2017 թվականին հայտարարված Էկոլոգիայի տարվա՝ այդ ժամանակ Դմիտրի ԻոՖֆեն դարձավ Ռուսաստանի Կամավոր մրցանակի դափնեկիր:
2018-2019՝ միջազգային զարգացում
2018 թվականին՝ Կամավորության տարում Ռուսաստանում նախագծի ծանոթներից մեկը, ով ապրում է Հնդկաստանում, իր աշակերտների համար խաղ անցկացրեց, այդպես անսպասելիորեն նախագիծը դարձավ միջազգային: Այնուհետև Մաքուր խաղերը անցկացվեցին երկու մայրցամաքներում՝ 15 երկրներում։ 2019 թվականին կայացան առաջին համառուսական և միջազգային մրցաշարերը, Բալթիկ ծովի Մաքրության Գավաթը, որոնք դարձան ամենամյա։

2018 թվականին նախագիծը դարձավ «Տարվա լավագույն էկո-կամավորական նախագիծ» և «Տարվա լավագույն բնապահպանական նախագիծ»։ 2019 թվականին «Clean Games» ներկայացվեցին Խաղաղության Փարիզյան II համաժողովին, արժանացան «Կլիմայական զարգացման առաջատար» և «Բնապահպանության ոլորտում սոցիալական ձեռներեցության լավագույն նախագիծ» մրցանակներին։
2020-2021՝ նոր մարտահրավերներ և հաղթանակներ


2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով «Clean Games» ստիպված էին նոր ձևաչափեր մշակել։ «Աղբի դեմ պայքարողների մրցանակ» միայնակ մաքրման ակցիան դարձավ լրատվամիջոցներով ամենաշատ լուսաբանվածը Clean Games պատմության մեջ: Իսկ սովորական խաղերն անցնում էին ապակենտրոնացված անվտանգ ձևաչափով։

Առաջին Միջմայրցամաքային Գավաթը միավորեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի 20 քաղաքներ։

Մենք դարձանք Մաքուր Բալթիկա Կոալիցիայի անդամ։ Համագործակցելով դրա հետ՝ մենք անցկացրեցինք Բալթիկ ծովի Մաքրության երկրորդ և երրորդ Գավաթները՝ 3 անգամ ավելացնելով մասնակիցների թիվը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունների սահմաններից դուրս։

2021 թվականին մենք դարձանք համաշխարհային կայունության աշխարհի ամենանշանակալից մրցանակի՝ Energy Globe Award-ի միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցնե՛ր և ազգային հաղթողնե՛ր: Պարգևատրությունը տեղի ունեցավ Գլազգոյում՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում (COP26):
2014՝ Առաջին Մաքուր Խաղը
2022՝ Մենք հասել ենք նախաքովիդային մակարդակին և նույնիսկ գերազանցե՛լ ենք այն։
Մաքուր Խաղերի պրակտիկան տարածվել է 3 նոր երկրներում՝ այժմ Մաքուր Խաղերն անցկացվում են 28 երկրներում, և դրա հետ միասին մենք հաղթահարեցինք Մաքուր Խաղերի ողջ պատմության մեջ 100,000 մասնակիցների և 3,000 տոննա հավաքված աղբի սահմանագիծը:

Այս տարի մենք անցկացրեցինք մեր առաջին մրցույթը ամբողջ Ռուսաստանից էկոակտիվիստների համար՝ «Կայուն մաքրություն»։

Մենք անցկացրեցինք Մաքրության երկրորդ Արկտիկական գավաթը, որն ավանդական է դարձել՝ դրան միացան ռուսական Արկտիկայի բոլոր 9 շրջանները։
Մեր ներքին մշակույթը կենտրոնացած է Կայուն զարգացման № 4, 5, 12 նպատակների վրա
Այս նպատակին հասնելու համար մենք.

- Ստեղծում ենք կրթական էկոհամակարգ մեր կազմակերպության ներսում և մեր աշխատակիցներին վերապատրաստում բնապահպանական պատասխանատվության և ԿԶ մշակույթի պահպանման հարցերի վերաբերյալ.

- Անցկացնում ենք վեբինարներ և ուորքշոփեր մեր ներկա և ապագա կամավոր կազմակերպիչների համար.

- Ռուսաստանի քաղաքներում ու տարածաշրջաններում և արտերկրում տեղական բնակչությանը ներգրավում ենք էկո-կամավորության մեջ՝ խաղային, կրթական և հաղորդակցական մոտեցումների միջոցով.

- Նպաստում ենք մարդկանց մտածելակերպի փոփոխությանը կայուն զարգացման արժեքներին մոտենալու ուղղությամբ՝ տեղեկատվության և ներգրավվածության միջոցով:


Նպատակին հասնելու համար մենք.

- Ապահովում ենք հավասար վարձատրություն հավասար արժեք ունեցող աշխատանքի համար՝ անկախ սեռից

- Մաքուր Խաղերում ղեկավար պաշտոնների 50%-ը զբաղեցնում են կանայք

Նպատակին հասնելու համար մենք.

- Ներդնում ենք ԹԱՀ (թափոնների առանձնացված հավաքում) և զարգացնում «Կանաչ գրասենյակ» հայեցակարգը

- Ձևավորում ենք կորպորատիվ մշակույթ պատասխանատու սպառման ոլորտում
Իրավաբանական տեղեկատվություն կազմակերպության մասին
Լրիվ անվանումը՝ «Clean Games» Բնապահպանական և Հայրենասիրական Լուսավորչության Միջտարածաշրջանային Հասարակական կազմակերպություն

Կրճատ անվանումը՝ «Clean Games» ՄՀԿ

Գրանցման օրը, ամիսը, տարին՝ 6 հունիսի 2018 թ.

ՀՊԳՀ՝ 1187800002444

ՀՎՀՀ՝ 7819039109

ԿՊՊ՝ 781901001

Հ/հ՝ 40703810655000001811

Բանկը՝ «Սբերբանկ» ՀԲԸ Հյուսիսարևմտյան բանկ

ԲԻԿ՝ 044030653

Թ/հ՝ 30101810500000000653

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.

Կազմակերպության կանոնադրություն
ՈԱԿ-ի պետական գրանցման վկայական
Հարկային հաշվառման վկայական